ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

«Մեր ձևով էլի կպահենք ու ոտքի կհանենք մեր երկիրը»

«Մեր ձևով էլի կպահենք ու ոտքի կհանենք մեր երկիրը»
22.08.2025 | 14:44

Մեղրիում եմ, ու ամեն քայլափոխի հանդիպող ինձ անծանոթ տեղացիները մի հարց են տալիս՝ ի՞նչ հասկանանք այս ճանապարհի, միջանցքի մասին խոսակցություններից, ամերիկյան հռչակագրից, «Թրամփի ուղուց» ու Նիկոլի ճոխ խոստումներից։

Ես իմ հերթին հակադարձ հարց եմ տալիս՝ իսկ մեղրեցիներն անձամբ ի՞նչ են մտածում, ինչպե՞ս են հասկանում։

Բոլոր դեպքերում, առանց բացառության հնչել է մեկ պատասխան՝ Նիկոլը մուտիլովշիկ է (խաբեբա), դրա ո՞ր ասածն է ճիշտ եղել, որ դրա ասածներին լուրջ վերաբերվենք։ Գնում Ռուսաստանում մի բան է խոստանում, Ամերիկայում ուրիշ բան է խոստանում, Իրանին մեկ այլ բան է խոստանում, թուրքին էլ ամեն ինչ է խոստանում։ Մեղրիում էդպիսի սրիկաներին բոլորը միասին պատժում են։ Մտածում ենք՝ չլինի էնպես, բոլոր երկրները միանան, մեզ պատժեն էդ մուտիլովշիկի պատճառով։

Իրականում ոչ մի խելքը գլխին մեղրեցի չի պատկերացնում Արաքսի ափով ադրբեջանցիների տեղաշարժը և ամերիկյան զինված խմբերի տեղակայումը։

Չզարմանաք, եթե ռուսները 43 կմ-ոց ճանապարհի երկու կողմերում իրենց անցակետերը դնեն ու հայտարարեն՝ դե գնացեք թուրքերին (ադրբեջանցիներին) բերեք, թող ամերիկացիների անվտանգության երաշխիքներով անցնեն, տեսնենք ո՞նց են անցնում։

Բնականաբար, թշնամին չի կարող անցնել, իսկ մեղրեցիները 1990-ականներին մասնակցել են հայրենիքի ազատագրմանը Արցախի հարավում։ Թշնամուն պատժելու ձևերը գիտեն։

Այսօր մի մեղրեցի ասաց՝ մեր ձևով էլի կպահենք ու ոտքի կհանենք մեր երկիրը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6345

Մեկնաբանություններ